fbpx
Աշխարհ

Ցորենի և գարու արտահանումը Վրաստանն արգելել է

Հուլիսի 4-ին ուժի մեջ Է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի և գալու արտահանման արգելքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում:

«Ցորենի և գարու  արգելքի մասին կառավարության որոշման մեջ որևէ փոփոխություն չի մտցվել, համապատասխանաբար, այն այսօրվանից մտել Է ուժի մեջ»,- նշել են կառավարությունում:

Կառավարության որոշումը չի արգելում հանրապետությունից արտահանել Վրաստանում արտադրված եգիպտացորենը: Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2021 թվականին հանրապետությունն ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն Է արտահանել Հայաստան (365 հազար դոլարի), 49 տոննա՝ Թուրքիա (16 հազար դոլարի) եւ 40 տոննա՝ Ուկրաինա (10 հազար դոլարի): 2021 թվականին Վրաստանում աճեցված ցորենի ընդհանուր ծավալը կազմել Է 136,1 հազար տոննա, ինչը 32,9 տոկոսով ավել Է, քան 2020 թվականին: Վրաստանը տարեկան սպառում Է մինչեւ 650 հազար տոննա ցորեն: Հանրապետությունն ինքն իրեն ապահովում Է սոսկ 15 տոկոսով:

Մնացածը ներմուծում Է, որի ավելի քան 90 տոկոսը բաժին Է ընկնում Ռուսաստանին: Ապրիլին Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա տարիներին պլանավորում են աճեցվող ցորերի ծավալը մեծացնել սպառվող քանակի 15 տոկոսից մինչեւ 50 տոկոս: Գարին, ինչպես ավելի վաղ նշել Է Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, այս պաին արտահանվում Է Իրաք եւ Իրան: Ընթացիկ տարում հանրապետությունում մտադիր են հավաքել 60 հազար տոննա գարի, այդ արտադրանքի ավելի քան 2,5 հազար տոննան արդեն ուղակվել Է արտահանման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ