Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է հաստատվել, ևս 2 մարդ հաղթահարել է պանդեմիան:
Հայտնի է, որ երկրում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 953 դեպք, որոնցից 830-ը առողջացել է, իսկ 15-ը` մահացել:
3828 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 192 մարդ հսկողության տակ է հիվանդանոցներում:
Այս մասին տեղեկանում ենք netgazeti.ge կայքից:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 953 դեպք, վարակվածներից 830-ն առողջացել է, 15-ը` մահացել: