Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3196 նոր դեպք, ապաքինվել են ևս 1147-ը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 419534 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 382393-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 5820 պացիենտներ, որոնցից 27-ը նախորդ օրվա ընթացքում։

