Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 521 նոր դեպք, ապաքինվել են ևս 1058-ը։
Այս մասին հայտնում են կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 304272 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 287029-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4043 պացիենտներ, որոնցից 18-ը անցած օրվա ընթացքում։

