Մեր հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, ապաքինվել են ևս 6 քաղաքացիներ։
Այս մասին հայտնում է տեղի կառավարության stopcov.ge կայքը։
Նշվում է, որ մինչ այս Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի, ընդհանուր առմամբ, 1455 դեպք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսային հիվանդությունում Վրաստանում առողջացել են 1196 պացիենտներ։
Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը 19 է։