fbpx
Աշխարհ

23:30 12/6/2019

Վրաստանում առայժմ չի հաջողվում կանգնեցնել կարմրուկի համաճարակը

Վրաստանում առայժմ չի հաջողվում կանգնեցնել կարմրուկի համաճարակը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարից մինչև ապրիլ Վրաստանում արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու ավելի քան երեք հազար դեպք:

2018 թվականին Վրաստանում ախտահարվածների թիվը փոքր-ինչ գերազանցել է 2 հազարը: Նորման կարմրուկով հիվանդանալու տարեկան 10 դեպքն է: Վարակաբանները կարծում են, որ Վրաստանում կարմրուկի համաճարակը կարող է կանգնեցնել միայն զանգվածային պատվաստումը:

«Չնայած այն բանին, որ մինչ օրս լրացուցիչ պատվաստում են անցել մեր շուրջ 140 հազար համաքաղաքացիներ, ևս նույնքան մարդ դեռ պետք է պատվաստում անցնի, որպեսզի կարմրուկը մեզնից ձեռք քաշի: Առայժմ կարմրուկը մեզնից չի հեռանում: Սովորաբար, այսպիսի շոգին կարմրուկի տարածումը դադարում է, սակայն մեր իրականության մեջ դա տեղի չունեցավ: Օրական դարձյալ 5-10 դեպք է հայտնաբերվում»,- հայտարարել է Իմնաձեն։ Այս մասին հաղորդում է Sputnik-ը:

Վերեվ