Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1026 նոր դեպք, ապաքինվել են ևս 381-ը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական StopCov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ով վարակման 369048 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 353612-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 5347 պացիենտներ, որոնցից 12-ը վեջին օրվա ընթացքում։