fbpx
Աշխարհ

Վրաստանում ձերբակալվել է նավթային ընկերությունների 3 ղեկավար

2020 թ. մայիսի 14-ին Վրաստանի գլխավոր դատախազության կողմից տրված միջնորդության հիման վրա դատարանի պահանջով ձերբակալվել է նավթային ոլորտի 3 ընկերության ղեկավար:

Ինչպես տեղեկացնում է pia.ge կայքը, ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: Դատախազությունը դատարանից պահանջում է ձերբակալվածների նկատմամբ ազատազրկման որոշում կայացնել:

Հետաքննությամբ պարզվել է, որ ղեկավարները ձեռնարկատիրական կազմակերպությունների հետ պայմանավորվել են մի քանի միլիոն կեղծված հարկային ակտիվների շուրջ և, օգտագործելով այդ հարկերի մասին կեղծված փաստաթղթերը, պետությանը հասցրել են շուրջ 1 109 000 դոլարի վնաս:  Ձերբակալվածներին սպասվում է 4-7 տարվա ազատազրկում: Հետաքննությունը շարունակվում է այլ հանցակիցների հայտնաբերելու նպատակով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ