fbpx
Աշխարհ

Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ

Ավելի քան 3 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ու գործընկերներից կմասնակցեն Վրաստանում Agile Spirit 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Agile Spirit զորավարժությունն անցկացվում է 2011 թվականից և Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության բաղադրիչներից մեկն է: Այս զորավարժությունների շրջանակում զինծառայողները վերապատրաստվում են միջազգային խաղաղարար առաքելություններում:

Այս տարի զորավարժությունը կանցկացվի հուլիսի 27-ից մինչ և օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Զորավարժության նախորդ օրը Թբիլիսիում բացված համաժողովում սովորաբար քննարկվում են զորավարժությունների կազմակերպման հետ կապված բոլոր հարցերը:

Մայիսին Թբիլիսիում կայանալիք կազմակերպչական ամփոփիչ համաժողովի ժամանակ կորոշվի, թե որքան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կներգրավվեն Agile Spirit 2019- ում:

«Այս տարի զորավարժությունները կլինեն ավելի մասշտաբային: Դրան կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներից ավելի քան 3000 զինվորներ: Միջազգային զորավարժությունները կանցկացվեն ԱՄՆ-ի ԶՈՒ եվրոպական և Վրաստանի ՊՆ հրամանատարության ղեկավարության ներքո»,- նշված է Վրաստանի ՊՆ կայքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ