fbpx
Աշխարհ

Վրաստանում կարող են արգելել սպամ հաղորդագրությունները

Վրաստանում կարող են արգելել առանց քաղաքացիների համաձայնության նրանց գովազդային հաղորդագրություններ ուղարկելը: Այդ մասին հայտարարել է Անձնական տվյալների պաշտպանության տեսուչի գրասենյակի ներկայացուցիչ Օթար Չախունաշվիլին:

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է այդ հարցերը լուծել օրենսդրական մակարդակով: Մենք մտադիր ենք օրենսդրական առաջարկ ներկայացնել խորհրդարան, ըստ որի, գովազդային բնույթի հաղորդագրություն ուղարկելն ու ստանալը կլինի միայն քաղաքացիների համաձայնությամբ», – ասել է Չախունաշվիլին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ