Վրացական առաջին ալիքի փոխանցմամբ՝ Թելավիի և Գուրջանիի խաղողագործները նախօրեին հավաքվել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ ու պահանջել, որ վերջինիս գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն խնդրի, իրենց խոսքով, Կախեթիի և վրացական գինուն վիրավորելու համար։
Բանն այն է, որ «Ակցենտի» հաղորդման ժամանակ Գվարամիան հայտարարել էր․ «Գրողը տանի այդ բորժոմին և գինին։ Ստացվում է, որ մենք հիմա պետք է ասենք, որ Պուտինը լա՞վն է, որպեսզի ինչ-որ մեկը բորժոմին, գինին և նաբեգլավին տանի Ռուսաստան։ Ես կմիզեմ երեքի մեջ էլ։ Ինձ համար միևնույն է։ Ինձ, իհարկե, կներեք, բայց մենք երկի՞ր ենք, թե՞ առևտրի օբյեկտ»:

