Աշխարհ

Վրաստանում կկառուցվի էլեկտրամոբիլների` տարածաշրջանում առաջին գործարանը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Անդրկովկասում էկո ուղղությամբ աշխատող արդյունաբերական բիզնես հոլդինգի (Аigroup) կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ չինական «Changan Automobile» ընկերությունը Վրաստանի Քութայիս քաղաքում կկառուցի տարածաշրջանում էլեկտրամոբիլներ արտադրող առաջին գործարանը:

«Changan» ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամոբիլների խոշորագույն արտադրողն է, և որի գործընկերներն են աշխարհում հայտնի ընկերությունները՝ «Վոլվոն», «Ֆոլկսվագենը» և «Ֆորդը», Վրաստանում էլեկտրամոբիլների գործարան կառուցելու որոշում է ընդունել: Արդեն 2020 թվականին մենք կկարողանանք շուկայում ներկայացնել էլեկտրամոբիլներ»,-ասել է վարչապետը:

Բահտաձեն նաև նշել է, որ գործարանը թողարկելու է 40 հազար ավտոմոբիլ, որի 50 տոկոսը լինելու է ներքին շուկայի համար, իսկ մյուս կեսը կարտահանվի Եվրոպա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ