fbpx
Իրավական

Ապօրինի որսի դեպքի մանրամասները պարզվում են

Ապրիլի 4-ին ոստիկանության Տաշիրի բաժնում նյութեր էին նախապատրաստվել սոցիալական ցանցում մի օգտատիրոջ հրապարակած լուսանկարների վերաբերյալ։ 2018թ. փետրվարին օգտատերը համացանց էր բեռնել իր ձեռքերում տափաստանային ճուռակ թռչունով լուսանկար, ինչի որսը թույլատրված չէ: Բացի դրանից` 2014 թ. այդ անձի հրապարակված լուսանկարներից մեկում քարակզաքիս էր երևում, որը նույնպես որսատեսակ չէ և նրա որսի համար թույլտվություն սահմանված չէ: Նույն օգտատիրոջ բաց համացանցային տիրույթում առկա էին նաև ճքճքան մրտիմի, սպանված աղվեսների, գայլերի, ձկնատեսակների լուսանկարներ:

Ապրիլի 5-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ օգտատերը Նորաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Խ․-ն է, որը հրավիրվել է բաժին, տվել համապատասխան բացատրություն, որ հանգուցյալ պապին պատկանող մեկփողանի որսորդական հրացանով կատարել է որս։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմեն Խ․-ն ոստիկաններին է ներկայացրել «ԻԺ» տեսակի մեկփողանի ողորկափող հրացանը։

Հրացանը փաթեթավորվել և կնիքվել է։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ