Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 79-ի։ Այս մասին հայտնում է StopCov.ge կառավարական կայքը։
Ակտիվ դեպքերի թիվը 67 է, քանի որ 10 մարդ համարվում է ապաքինված: Առողջացացած մարդիկ դուրս են գրվել կլինիկաներից: Ապաքինվածներից 2-ը եղել են օտարերկրացիներ, ովքեր լքել են Վրաստանը:
Վարակվածների մեջ կան նաև երեխաներ՝ 2-14 տարեկան: Բոլոր երեխաների մոտ հիվանդությունը թեթև է ընթանում: Այս պահին ծանր վիճակում են գտնվում 3 քաղաքացիներ։ Իսպանիայում պանդեմիայի շրջանում Վրաստանի 3 քաղաքացի է մահացել, Վրաստանում մահվան դեպք չկա:
Երեկվանից Վրաստանում սկսել են Չինաստանից նվեր ստացած թեստերը արագորեն կիրառել։ Թեստերը, որպես առաջնահերթություն, օգտագործվում են Մառնեուլիի շրջանում: Այստեղ մոտ 15.000 տեղացի արդեն բուժզննում է անցել: Թեստավորվելու համար նրանցից ֆոկուս խմբեր են կազմվելու։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ Aliq.ge։