ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է վերջին օրերի հետ կապված Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարություններին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Վրաստանի հերթական քաղաքական փակուղու պայմաններում ձեզանից միայն պահանջվում էր դուրս գալ և բացահայտ հայտարարել, որ ապահովում եք Վրաստանի քաղաքների անվտանգությունը, մինչդեռ դուք սկսեցիք բռնազավթիչների մասին ձեր հին երգը երգել»:
Մարիա Զախարոովան խորհուրդ է տվել համերկրացիներին զերծ մնալ Վրաստան այցելությունից՝ հիշեցնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը.
«Անսպասելի բոլորն ականատես եղան, թե ինչպես են Վրաստանի կենտրոնում մարդիկ պատրաստ սպանել ոչ թե թշնամիներին, այլ իրար: Քանի որ չեն կարողանում տիրապետել իրենց զգացմունքներին, նրանց համար օրենք գոյություն չունի։
Վրացի քաղաքական գործիչներն էին Ուղղափառ ֆորումն իրենց երկրում անցկացնելու որոշումը կայացրել: Իսկ ավելի ուշ վախեցան և սկսեցին կրակել համերկարցիների վրա: Ինչպես և 30 տարի առաջ, քաղաքական ինստիտուտների և օրենքների մասին հիշելու համար իրենց նեղություն չտվեցին: Իսկ հաջորդ օրը հայտնվեցին պաստառներ՝ «Ռուսաստանը մեղավոր է» գրությամբ»:
Զախարովան սոցցանցերի միջոցով վստահեցրել է, որ այսօր ավելի քան 10 մարդ է հայտարարել, որ հանգստացել ու գումարներ են ծախսել Վրաստանում, իսկ պաստառները տեսնելուց հետո այլևս այնտեղ չեն վերադառնա:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ից բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանում։ Դրանց պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն է, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Հավելենք, որ ցույցերի ֆոնին հունիսի 21-ին հրաժարական է տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ Իրակլի Կոբախիձեն։