Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներակայցրեց Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիային դրամական միջոցներ հատկացնելու մասին հարցը և պարզաբանեց.
«2018թ. նոյեմբերին Սոչիում տեղի է ունեցել դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի նիստը, որը որոշում է կայացրել անցկացնել շախմատի առաջին առաջնությունը, իրավունքը տրվել է ՀՀ-ին, սույն նախագծով միջոցները տրամադրվել է մեր ֆեդերացիային, Ծաղկաձորում սեպտեմբերին 15 պետությունների մասնակցություն է ակնկալվում, քանի որ առաջինն է, սովորաբար այդպես է լինում»:
Վարչապետը հարցրեց, թե ինչ շանսեր ունի մեր հավաքականը, որին ի պատասխան նախարարը ասաց.
«Մշտապես մեր հավաքականը բարձր տեղեր է զբաղեցնում, և ակնկալում ենք, որ լավագույն արդյունքն ենք ունենալու»:
Հարությունյանը խոսեց նաև հայ և վրացի երեխաների շփման խնդիրների մասին, նշեց, որ հայտնաբերել են, որ երկու երկրների պատանիների շրջանում դա բացակայում է, հետևաբար բացը լրացնելու նպատակով որոշել են համատեղ ճամբարներ կազմակերպել ու հավելեց. «Ճիշտ նմանատիպ նախարարություն կա Վրաստանում»:
Նիկոլ Փաշինյանը ճշտեց. «Ամբողջությամբ նո՞ւյնը, հա՞»:
Հարությունյանը հաստատեց. «Այո´, ամբողջությամբ նույնը»: