Վրաստանում փոխհատուցում են պահանջում ռուս զբոսաշրջիկների պակասի վնասների պատճառով

Ամենադիտվածներ

Քոբուլեթ սևծովյան առողջարանային քաղաքում (Աջարիայի ԻՀ) փոքր և միջին հյուրանոցների սեփականատերերն օգոստոսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ հանրապետության իշխանություններին կոչ անելով իրենց փոխհատուցել այն նյութական վնասը, որն իրենց հասցվել է ՌԴ-ից զբոսաշրջիկների բացակայության պատճառով: Այս մասին հաղորդում է TACC-ը։

«Սեզոնը ձախողվեց: Չեղյալ հայտարարվեցին 80 հազար լարի (ավելի քան 27 հազր դոլար) ընդհանուր գումարի ամրագրումները: Մենք օգոստոսի 20-ից պետք է վճարենք բանկային պարտքերը: Ինչպե՞ս դա անենք, երբ եկամուտ չկա, և զբոսաշրջիկներ չեն ժամանում, որոնք երկու-երեք օրով կանգ էին առնում այստեղ: Պետությունը պետք է կատարի խոստումները և ինչ-որ բանով օգնի մեզ»,- մեջբերում է Առաջին ալիքը հանրահավաքի մասնակիցներից մեկի խոսքը:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունն իրենց օգնի պարտքի վերաձևակերպման հարցում կամ զբաղվի տոկոսների լրահատկացմամբ, որոնք նրանք պետք է վճարեն վարկ վերցված փողի դիմաց: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Քոբուլեթի քաղաքագլուխ Միրիան Կատամաձեն, որը նրանց հավաստիացրել է, որ իշխանություններն արդեն աշխատում են և օգնության ուղիներ են փնտրում: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 12-ին հայտարարել է, որ զբոսաշրջության ոլորտը մոտավորապես 60 միլիոն դոլարով տուժել է ՌԴ-ից տուրիստական հոսքի կրճատման պատճառով։

Ամենաթարմ