Վրաստանի անհետաձգելի բուժօգնության և արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի ղեկավար Ամիրան Գոգիտիձեն հայտնել է, որ Թբիլիսիում Շտապօգնության ծառայության բժշկուհիներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։
Բժշկուհին վարակվել է իր ամուսնուց, ով աշխատում է Կենտրոնական բանկի պահոցում, նա ապրիլի 2-ին վարակված 7 աշխատակիցներից մեկն է:
Վարակված բուժաշխատողի հետ շփված բուժանձնակազմը ինքնամեկուսացվել է: Բժշկուհու վիճակը գնահատվում է բավարար։
Հիվանդի մոտ ախտանշաններ զգացվել են երեկ՝ նրա վերջին հերթապահությունը եղել է մարտի 31-ին։
Վարակված բուժաշխատողի հետ շփված բուժանձնակազմից դեռ պարզ չէ՝ կան արդյոք վարակվածներ՝ այն կանչերի դեպքում, երբ բնակիչներին տվյալ բժիշկն է սպասարկել:
Հիշեցնենք՝ Վրաստանում սա բուժաշխատողի վարակի առաջին դեպքը չէ:
Մարտի 30-ին Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրը վարակվել էր հոգեկան խանգարումներ ունեցող կորոնավարակակրից։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ Aliq.ge.

