Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․
«Հարգելի համաքաղաքացիներ,Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ(նախկինում մեկուսացված անձանցից):Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի մեր անկազմակերպվածության,անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
