fbpx
Աշխարհ

Վրաստանում տասնյակ ցուցարարներ մեղավոր են ճանաչվել դատարանի կողմից

Թբիլիսիի քաղաքային դատարանը վարչական կալանավորման մասին որոշում է կայացրել խորհրդարանի շենքի առջև հանրահավաքի ժամանակ խուլիգանության և ոստիկաններին չենթարկվելու համար 37 ձերբակալվածներից 10-ի նկատմամբ, մեկին տուգանք է նշանակվել, ևս մեկն ազատվել է, մնացյալ 25-ի գործի քննությունը կշարունակվի հինգշաբթի: Այս մասին հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:

Նոյեմբերի 18-ին Վրաստանի ՆԳՆ-ն խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքը և բողոքի ցույցերը ցրելիս ձերբակալել էր 37 մարդու: Նրանք մեղադրվում են ոստիկաններին չենթարկվելու և խուլիգանության մեջ:

Դատարանը ձերբակալվածների գործը քննում է արդեն երրորդ օրը, ընդ որում՝ չորեքշաբթի դատավարությունը սկսվել էր կեսօրից և անընդմեջ շարունակվել մինչև գիշերվա ժամը 1-ը: Նիստն անցկացվել է աղմուկի և ներսում ու շենքի բակում ակտիվիստների բողոքի ելույթների ֆոնին: Նրանք վրդովված էին, որ իրենց թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ, ընդ որում՝ դատական նիստի դահլիճում ներկա էին պարեկային ոստիկանության տասնյակ աշխատակիցներ: Դատական նիստի դահլիճ մուտքի հասանելիություն չունեին նաև լրագրողները:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ 10 ձերբակալվածներ ենթարկվել են մինչև 13 օրվա կալանքի, տասնմեկերորդը՝ հազար լարի տուգանքի (մոտ 340 դոլար), ևս մեկին վարչական պատասխանատվությունից ազատել են: 25 անձի գործի քննությունը հետաձգվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ