Վրաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Կախա Բասիլիան, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, մտադիր է մտնել մեծ քաղաքականություն:
Նա չի հստակեցրել, թե քաղաքական որ ուժին է մտադիր միանալ, սակայն հստակ գիտի, որ հաստատ չի անդամակցելու ո´չ իշխող «Վրացական երեզանքին», ո´չ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմանը»:
Վրաստանի ՊԱԾ-ի տվյալներով` 2018թ. ապրիլի 18-22-ը Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը ազգային կարատեի ֆեդերացիայի անդամների համար գումար է հատկացրել Ստամբուլում կայանալիք աշխարհի շոտոկան առաջնությանը մասնակցելու համար: Միջոցառմանը մասնակցել է 4 մարզիկ, մինչդեռ Բասիլիան հաշվետվություն էր ներկայացրել` իբր մրցույթին մեկնել է 10 հոգանոց պատվիրակություն՝ յուրացնելով ավելի քան 10.4 հազար լարի (ավելի քան 3.8 հազար դոլար):
Բասիլիան իրեն մեղավոր չի ճանաչում և պնդում է, որ մրցույթին 10 մարզիկի փոխարեն մեկնել է 124-ը, այդ կապակցությամբ ծախսվել է ոչ թե նախարարության հատկացրած 10.4, հազար լարին, այլ 40 հազար լարի (ավելի քան 14.8 հազար դոլար): Բասիլիան ազատ է արձակվել 15 հազար լարի (ավելի քան 5,5 հազար դոլար) գրավի դիմաց: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 29-ին: