Վրաստանը 100 տոկոսով եվրոպական պետություն է դարձել։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Ցանկանում եմ դիմել և շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին, որ Վրաստանում բացվել է եվրոպական դպրոց: Վրաստանը դարձել է 100 տոկոսով եվրոպական պետություն»,- հայտարարել է Ժան-Կլոդ Յունկերը:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մասնակցում է «Արևելյան գործընկերության» ապագային նվիրված համաժողովին։