Վրաստանը արտաքին գործերի նոր նախարար ունի

Վրաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նոր ղեկավար ունի։

Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին ասել է, որ նոր ԱԳՆ ղեկավար է նշանակվել 41-ամյա Իլյա Դարչիաշվիլին։

Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է Լեհաստանում Վրաստանի դեսպանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ Դավիթ Զալկալիանիի ազատման մասին։ Նա կլինի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը։

Ամենաթարմ