Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է երկրում կորոնավիրուսային իրավիճակի մասին ու կոչով հանդես եկել։
Վարչապետի խոսքերը փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։
Ղարիբաշվիլին նշել է, որ իրենք ընտրել են համավարակն արդյունավետ կառավարելու ճանապարհը, քանի Վրաստանն այլևս չի դիմանա նոր խիստ սահմանափակումներին ու փակմանը։
Նա ասել է, որ սահմանափակումները չեն արդարացվի ու դա խիստ վնասակար կլինի երկրի տնտեսության համար։
Ու որպեսզի նրանք ստիպված չլինեն գնալ սահմանափակումներին, Ղարիբաշվիլինի կոչ է արել բոլորին պատվաստվել ու ընդգծել է, որ դա անվտանգ է։