Վրաստանը Եվրահանձնաժողովին կառաջարկի ֆինանսավորել Սևծովյան տարածաշրջանի նավահանգիստների միջև հաղորդակցությունը

Ամենադիտվածներ

Վրաստանն ու Ուկրաինան մտադիր են ֆինանսական աջակցության առաջարկով դիմել Եվրահանձնաժողովին Ուկրաինայի նավահանգիստների և Սևծովյան տարածաշրջանի երկրների միջև կապի զարգացման համար: Որոշումը կայացվել է Բուխարեստում (Ռումինիա) մայիսի 21-ին կայացած նախարարական խորհրդաժողովում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բուլղարիայի, Թուրքիայի և Խորվաթիայի ներկայացուցիչները հստակեցրել են Սևծովյան տարածաշրջանի զարգացման հիմնական առաջնահերթությունները, մասնավորապես, բեռնափոխադրում իրականացնել Փոթի-Բաթում-Օդեսա-Կոնստանցա նավահանգիստների, ինչպես նաև Կասպից ծովով Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Ուկրաինա և հակառակ ուղղությամբ:

Ամենաթարմ