Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավարը էկոնոմիկայի նախարարությանն ու տուրիստական սեկտորի ներկայացուցիչներին առաջարկել է Երևանի, Բաքվի և Տրապիզոնի օդանավակայաններից գործարկել անվճար ավտոբուսներ, որպեսզի ռուս զբոսաշրջիկներին հասցնեն Վրաստան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ վերջնական քննարկումներին կընդգրկեն նաև Վրաստանի ԱԳՆ-ին։
Ասոցիացիայի ղեկավարի խոսքով, Թբիլիսի շատ հյուրանոցների սեփականատերեր և հանգստավայրերի ներկայացուցիչներ հայտարարել են, որ ռուս զբոսաշրջիկներից ստացել են զանգեր, որոնք խնդրել են օգնել գտնել այլընտրանքային ճանապարհներ Վրաստան հասնելու համար։
Նա նշել է, որ երկրորդ քննարկվող թեման չարտերային չվերթներն են, որոշ երկրներ, այդ թվում նաև Ուկրաինան և Ղազախստանը, արդեն հայտնել են պատրաստակամություն։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ հուլիսի 8-ից արգելվելու Վրաստանն ուզում է ռուս զբոսաշրջիկների համար Երևանից և Բաքվից անվճար ավտոբուսներ գործարկելէ ռուսական ավիաընկերություններին ռուսների տեղափոխումը Ռուսաստանից Վրաստանի տարածք։ Ինչպես նշվում է հրամանագրում, դա արվել է Ռուսաստանի ազգային անվտանգության, ՌԴ քաղաքացիների անվտանգության համար։ ՌԴ կառավարությունը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների ու նրանց բեռների վերադարձը կազմակերպելու համար։