fbpx
Սպորտ

Վստահ եմ՝ դեռ կարող եմ օգուտ տալ Ռեալին․ Լուկա Յովիչ

Դեռ չեմ ընտելացել իսպանական ֆուտբոլին: Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալ»-ի սերբ հարձակվող Լուկա Յովիչը՝ վստահեցնելով, որ կարող է ամրապնդվել «արքայական» ակումբի հիմնական կազմում։

«Չեմ կարծում, որ իմ տեղափոխությունը այստեղ սխալմունք էր: Ես շատ խաղաժամանակ չեմ ստանում, բայց վստահ եմ ՝ դեռ կարող եմ օգուտ տալ թիմին:

Դեռ չեմ ընտելացել իսպանական ֆուտբոլի խաղաոճին: Երբ դա տեղի ունենա, բոլորը կտեսնեն իրական Յովիչին»,-ասել է սերբ հարձակվողը: Այս ամսին հաղորդում է AS-ը:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ