Մյունխենի «Բավարիան» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեի համար, հայտնում է Լոթար Մաթեուսը, սակայն Բունդեսլիգայի չեմպիոնները փորձում են բանակցել հնարավոր ամենախելամիտ գնի շուրջ:
«Բավարիան» կարծում է, որ գերմանացի ֆուտբոլիստին իր հայրենիք վերդարձնելը անհնար է չափազանց բարձր թվերի պատճառով:
Ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը ավելի վաղ նշել էր, որ նրանք չեն ցանականում վճարել 80 մլն եվրոյից ավելի ցանկացած խաղացողի համար:
Մաթեուսը հասկանում է, թե ինչու է այսպիսի հայտարարություն արվել, սակայն նա վստահ է, որ «Բավարիան» դեռ կպայքարի 23-ամյա ֆուտբոլիստի համար, եթե «Սիթին» գնա այնպիսի զիջումների, որը բոլորին կգոհացնի:
Sky Deutschland-ին տված հարցազրույցում նա նշել է, որ չի կարծում որ այս տրանսֆերը մի քանի միլիոն եվրոյի պատճառով կչեղարկվի:
«Եթե խաղացողը ակնարկում է «Բավարիայի» ղեկավարությանը, որ ինքը ցանկանում է միանալ ակումբին, վստահ եմ, որ ակումբը պատրաստ կլինի վճարել մինչև 100 մլն եվրո նրա համար», – ասել է նա:
«Բավարիան ստիպված կլինի հզորացնել իրեն, եթե ցանկանում է միջազգային հաջողություններ գրանցել: Եվ այդ տրանսֆերը կարող է մեծ ազդեցություն ունենալ դրա վրա: Ուստի, ավելի լավ որակ ունենալու համար պետք է պատրաստ լինել մի քանի միլիոն ավել վճարել», – հավելել է Մաթեուսը:
Բացի այդ, Մաթեուսի կարծիքով, ֆուտբոլիստը իրեն լավ կզգա Բավարիայում: «Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է և դա բազմիցս ապացուցել է գրեթե բոլոր խաղերում: Պետք է ինքը որոշի, թե որտեղ է ցանկանում շարունակել իր կարիերան», – նշել է Մաթեուսը:
«Նա պետք է որոշի՝ բավարարվել մի քանի խաղով և մնալ Գվարդիոլայի մոտ՝ «Մանչեսթեր Սիթիում», թե դառնալ մշտական խաղացող և վերադառնալ Գերմանիա: Ամեն դեպքում, որոշումը պետք է կայացնի հենց ինքը՝ ֆուտբոլիստը՝ առանց որևէ մեկին լսելու», – հավելել է նա: