«Ինտերի» նախագահ Ստիվեն Չժանը խոսել է Անտոնիո Կոնտեի նշանակման մասին:
«Վստահ եմ, որ Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից է: Չեմ կասկածում, որ նա կօգնի մեզ իրականացնել մեր նպատակները:
Դրանցից մեկն անփոփոխ է՝ կրկին դառնալ աշխարհի լավագույն ակումբներից մեկը»,- նախագահի խոսքը մեջբերում է «Ինտերի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այսօր իտալական ակումբը հայտարարեց Կոնտեի նշանակման մասին: