Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 22:49-ին տեղեկություն է ստացվել, որ Շնող-Քարկոփ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Ավտովթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին․ կա զոհ
- Քարաթափում Գետափ-Եղեգնաձոր ճանապարհին․ ճանապարհը փակվել է երկկողմանի
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, Ալավերդի-Այրում ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից ձորակում (մոտ 4 մ)․ վարորդը տեղում մահացել է։
ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։