fbpx
Առողջապահություն

419 նոր դեպք, 963 ապաքինված ու 25 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 340396 դեպք, որոնցից 320439 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10834 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 7438 թեստավորում, որից գրանցվել է քովիդի 419 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 963 հիվանդներ, արձանագրվել է 25 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7669 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1454 է: Մինչ այս կատարվել է 2396894 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ