Դեկտեմբերի 27-ին, ժամը 01:10-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արթուր Ս., ծնված 1990 թ.) և «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Գևորգ Ա., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Նարինե Ս.-ն (ծնված 1986 թ.), հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, մյուս ուղևորները՝ Ռուզաննա (ծնված 2005 թ.) և Սիրեկան (ծնված 2011 թ.) Ա.-երը՝ «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց», իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Հասմիկ Հ.-ն (ծնված 1990 թ.)՝ Արթիկի ԲԿ:
Բժիշկները վարորդի և Նարինե Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ռուզաննա և Սիրեկան Ա.-երինը՝ միջին ծանրության, իսկ Հասմիկ Հ.-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։