fbpx
Զինված Ուժեր

Էս հրամանատարը ո՞ր քուչի ենթամշակույթից է․ Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հիմա էս հրամանատարը ո՞ր քուչի ենթամշակույթից է։

Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարը զորամասի պատուհանից դուրս է նետել զինվորների ծնողների ուղարկած ամանորյա ծանրոցները: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է 24 օր առաջ զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին ու երբ Արթուրի պապը ասել է, որ ցույց ենք անում, որ նման դեպքերը չկրկնվեն, վարչապետը պատասխանել է՝ «Որ ասում եք չկրկնվի, որովհետև մեր երեխեքը շարունակում են քուչեքում գողական արժեքներով ապրել»:

Էս հարցում համաձայն եմ Փաշինյանի հետ, որովհետև երբ տեսնում ես, թե բանակում ի՞նչ թեմաներն են հանգեցնում սպանության կամ ինքնասպանության, ակնհայտ է, որ մենք էդ «պանյատկեքի» ենթամշակույթը փոխելու խնդիր ունենք:

Հիմա N զորամասի հրամանատարը, որ զինվորի ծնողի ուղարկած ամանորյա ծանրոցը ցխել է գետնին, զինվորի, որ անհամբեր սպասում էր մոր ձեռքով պատրաստած, չգիտեմ, գաթային, հիմա էդ հրամանատարը ո՞ր քուչի մշակույթի կրող է:

Ինչ որ մեկը պատկերացնո՞ւմ է զինվորի հոգեվիճակը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հրամանատարը պատուհանից դուրս նետում իր մոր ուղարկած ծանրոցը: Ինչ որ մեկը հասկանո՞ւմ է, թե ինչ դառնություն է կուտակվելու զինվորի ու նրա ծնողի հոգում:

Միշտ էլ ծնողները ծանրոցներ ուղարկել են, հրամանատարները ալկոհոլը հանել են, մնացածը հանձնել են զինվորին:

Ու մինչև նման «բեսպրեդել» հրամանատարները չհասկանան, որ զորամասը իրենց անձնական ֆազենդան չի, զինվորն էլ իր ստրուկը չի, մենք, ցավոք, անընդհատ բախվելու ենք «քուչի» ենթամշակույթին ու դրա ողբերգական հետևանքներին»:

https://www.facebook.com/n.zohrabyan/posts/617498535737208

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ