fbpx
Արցախ

Վթար Արցախում. մեքենան գլորվել է ձորը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում է, որ օգոստոսի 6-ին, ժամը 16:44-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան 46 հասցեի հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ:


Ժամը 16:44-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչ Ս.Ե-ն իր վարած HOWO մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժած՝ վարորդ Ս.Ե-ն տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:


Ըստ բժիշկներից ստացված տեղեկության ՝ տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3557175884316861

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ