Ավտովթար Ծիծեռնակաբերդի խճուղում․ կան տուժածներ

Հրապարակող՝

ՃՏՊ Աբովյանում. կա տուժած

Ամենադիտվածներ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 01:51-ին ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից դեպի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ ու կա տուժած:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

ԱԻՆ-ից հայտնում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներից մեկը հոսպիտալացվել է:

փՆշվում է նաև, որ րկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և 3 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ամենաթարմ