Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ից 24:00-ն ընկած հատվածում, վթարային աշխատանքներով պայմանավորված, ջրանջատում է իրականացվելու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ մասերում։
Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա ջուր» ընկերության Facebook-ի էջից։
Ջրանջատումն իրականացվելու է Քանաքեռի 1-17 փողոցներում, Ֆանարջյան և Զաքյան փողոցներում, Ծարավ աղբյուրի փողոցի 1-53 համարներում, Բեստ Լայֆ բժշկական կենտրոնում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Սարկավագի փողոցում՝ բացառությամբ 126, 128, 145-151 շենքերի՝ իրենց կոտորակներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը։