Վերջին մի քանի օրերին տեղեկատվական դաշտը հագեցած է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի մասին հրապարակումներով: Սոցիալական ցանցերում էլ մանր, միջին ու խոշոր չինովնիկները հրապարակումներ են անում համաժողովի մասին: Այս համաժողովը իշխանությունները հնարավորինս ծառայեցնում են իրենց գովազդելուն, այն ներկայացնելով, որպես իրենց իշխանության կարևորագույն ձեռբերումներից մեկը: Ավելին, համաշխարհային նշանակության դեմքերի ներկայությունն էլ ներկայացվում է, որպես կազմակերպական փայլուն աշխատանքի արդյունք:
Հետաքրքիր է, որ իշխանությունները մոռացել են հիշեցնել, որ այս համաժողովը նախկին իշխանությունների ձեռքբերումներից է, ինչպես Ֆրանկոֆոնիայի համաժողովը և ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019 թվականին Հայաստանում կազմակերպելու աշխատանքների հիմքը դրել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը։ Այս մասին տեղեկանում են 2016 թվականին «Արմենպրեսում» հրապարակված նյութից, որտեղ ասվում է, որ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը 2019 թվականին նախատեսվող Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացրեց 150 հազար դոլարին համարժեք դրամ։ Աբրահամյանն այն ժամանակ նշել է, որ համաժողովի արդյունքում հնարավոր կլինի ներդրումներ ներգրավել ՀՀ ՏՏ ոլորտ, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել համաժողովն անցկացնել Հայաստանում:
Միջոցառումների նախապատրաստական աշխատանքները հաջորդ տարիներին շարունակել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը:
Ավելի մանրամասն՝ Politik.am-ում։