«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Պարի Սեն Ժերմենին» խորհուրդ է տվել չգնել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի տրանսֆերը:
«Նրանք, ովքեր փոխարինելու են Կրիշտիանու Ռոնալդուին ու Լիոնել Մեսսիին, արդեն ՊՍԺ-ում են: Այստեղ խնդիրը բալանսն է ակումբում՝ տեխնիկական բալանսը, ֆիզիկական բալանսը:
Կարո՞ղ ես պահել այդ բալանսը ՊՍԺ-ում՝ բերելով Մեսսիի պես խաղացողին: Ես համոզված եմ, որ ո՛չ»,- ասել է Վենգերը:
Այս մասին տեղեկանում ենք Goal-ից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամռանը ՊՍԺ-ն փորձելու է գնել Մեսսիի տրանսֆերը:

