Whatsapp-ն առաջիկայում սեփական էլեկտրոնային տարադրամը կունենա: Այս մասին հայտնում է РБК-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը մտադիր է այս նախաձեռնությամբ հանդես գալ այս տարվա առաջին կեսին: Facebook-ն արդեն բանակցություններ է սկսել մի քանի բորսաների հետ՝ սեփական տարադրամը շրջանառության մեջ դնելու հարցով:
Հաղորդվում է, որ տարադրամի մշակման ու շրջանառության մեջ դնելու ու անվան որոշման ուղղությամբ աշխատանք են տանում ընկերության հազարավոր աշխատակիցներ:
Նոր տարադրամը հնարավորություն կտա համացանցում օնլայն վճարումներ կատարել: Նախնական հաշվարկով՝ այս գործառույթից օգտվելու հնարավորություն կունենա առնվազն 2.7 միլիարդ օգտատեր: