Գիտություն

WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացել, որը կուրախացնի iPhone-ի օգտատերերին

WhatsApp-ի նոր տարբերակը՝ ստեղծված iPhone-ի համար, այժմ հնարավորություն է տալիս ուղարկել մեդիա ֆայլեր իրենց սկզբնական չափով: Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը, որը հետևում է մեսենջերի փոփոխություններին ու նորամուծություններին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նորամուծությունը նկատել են iOS-ի համար նախատեսված WhatsApp տարբերակում՝ 23.24.73 համարի ներքո։ Նոր գործառույթի շնորհիվ օգտատերերը կկարողանան լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել՝ առանց որակը կորցնելու։ Այդ ֆայլերը պետք է ուղարկվեն որպես փաստաթուղթ, ինչպես արվում է Telegram-ում։ Այդուհանդերձ, կա սահմանափակում․ ուղարկվող ֆայլերի ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել 2 ԳԲ-ը։

Միևնույն ժամանակ, 23.24.73 թարմացումը WhatsApp-ում ավելացնում է խմբային նամակագրության մեջ ձայնային չատերին մասնակցելու և օգտատերերի կարգավիճակներին սեփական 3D ավատարի միջոցով արձագանքելու հնարավորություն: Օգտագործողների համար հասանելի են վեց տեսակի արձագանքներ։ Ընթացիկ, ավարտված և բաց թողնված զանգերի մասին ծանուցումները նույնպես վերամշակվել են:

iOS-ում այս թարմացումը WhatsApp-ի բոլոր օգտատերերին հասանելի կլինի մոտ ապագայում։ Այնուամենայնիվ, Android-ի համար այս գործառույթը դեռ փորձարկման փուլում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ