fbpx
Կառավարություն

Wizz Air-ին ոչ մի գումար չի սուբսիդավորվել. Ռևազյան

Մենք ոչինչ չենք արել Wizz Air-ին գրավելու համար: Այն, ինչ արել ենք, ավելի շատ ճկուն լինելն է օրենքը փոխելու և մեկնման հարկի հետ կապված: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Որովհետև, երբ Wizz Air-ի դեպքում ունենք 25 եվրոյի տոմս և ստիպված ենք 20 եվրո վճարել մեկնման համար, դա ավիաընկերության համար ընդունելի չէ: Wizz Air-ը խրախուսվում է նույն հիմքերով, ինչ ցանկացած այլ ընկերության»,-ասաց նա:

Ռևազյանը նշեց, որ քանի որ «Ավստրիական ավիաուղիները» արդեն իսկ իրականացնում է չվերթ դեպի Վիեննա, այն նոր ուղղություն չէ, հետևաբար, մեկնման հարկը պետք է վճարի Wizz Air-ը։

«Իսկ Վիլնյուսը նոր ուղղություն է, հետևաբար այդ հարկից ազատվելու է Wizz Air-ը»,-ընդգծեց Ռևազյանը:

Նա հատուկ շեշտեց, որ Wizz Air-ին ոչ մի գումար չի սուբսիդավորվել:

«Մենք նույն խթաններն ենք տրամադրել, ինչ որևէ այլ ընկերության, որոնք «Զվարթնոց»-ից նոր ուղղություններով չվերթների են իրականացնում: Այո, Գյումրիի օդանավակայանից չվերթների համար որոշակի խթաններ տրամադրում ենք, բայց էլի խոսքը ոչ թե կոնկրետ ավիաընկերության մասին է, այլ բոլորի»,-ասաց նա:

Տաթևիկ ռևազյանը նաև տեղեկացրեց, որ չեն պատրաստվում միայն Wizz Air-ին և RyanAir-ին բերելով դադարեցնել այդ գործընթացը։

«Իհարկե, ցանկանում ենք էլ ավելի մեծ մրցակցություն ապահովել, սակայն մեկ ավիաընկերություն բերելու համար երկար տարիներ են անհրաժեշտ: Կփորձենք հնարավորինս արագ անել դա»,-հավելեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ