Դաղստանի հեռուստաընկերության մեկնաբան Ռամազան Ռաբադանովը և Աբդուլմանապ Նուրմագոմեդովի ընկերը SE-ին տված հարցազրույցում ասել է, որ UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը դեռ ծանր վիճակում է գտնվում:
Ըստ Ռաբադանովի՝ Նուրմագոմեդով ավագը դեռ չի խոսում:
«Նա դուրս է եկել կոմայից, այո, բայց նա չի խոսել: Նա գտնվում է ծանր վիճակում: Այլ տեղեկություն դեռ չկա: Ես ինքս հենց հիմա հիվանդ եմ, ես բժիշկ եմ կանչել» – նշել է Ռաբադանովը:
Հիշեցնենք, որ 57-ամյա Նուրմագոմեդով ավագը ինսուլտ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: