UFC-ի ռուս չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը` Աբդուլմանապ Նուրմագոմեդովը ինսուլտ է ստացել:
Հայտնի է, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մոտ բարդություններ են առաջացել թոքաբորբի ֆոնին, որի արդյունքում առաջացել է թրոմբ, իսկ հիպերտոնիկ ճգնաժամը հանգեցրել է ուղեղի կաթվածի:
Այժմ նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, նա կոմայի մեջ է:
Հայտնենք, որ օրեր առաջ ԶԼՄ-ները հայտնում էին, որ նա Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է:
Նա 57 տարեկան է:
Այս մասին հայտնում է Mash-ը:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)