ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ պայմանավորվածության կատարումը արգելակողները պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է։
«Ինձ համար անսպասելիորեն հիմա հնչեց այն, ինչ դուք հիմա ասացիք ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության կատարումն արգելակելու միտումի մասին։ Մարդիկ, ովքեր փորձում են դա անել, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը կարող է լինել միայն մեկ բան ՝ պատերազմը»,- ասել է ՌԴ նախագահը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մասին խորհրդակցության ժամանակ։
«Եվ եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա, ապա տուժածների արյունը կլինի նրանց ձեռքերին․ նրանց, ովքեր փորձում են տապալել այդ պայմանավորվածությունը։ Այդ բոլորը պետք է հասկանան ու իրենց հաշիվ տան դրանում», – հավելել է Պուտինը։