fbpx
Աշխարհ

Ղարիբաշվիլին հեռանում Է Վրաստանի վարչապետի պաշտոնից

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է իր հրաժարականի մասին, տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռարձակողը։

Ղարիբաշվիլու խոսքով՝ ինքը կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել քաղխորհրդից, վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, ինչի կապակցությամբ փետրվարի 1-ին համագումար է տեղի ունենալու:

Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնն առաջին անգամ զբաղեցրել է 2013 թվականին: Նա այդ պաշտոնում փոխարինել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլուն, սակայն 2015 թվականի դեկտեմբերի 30-ին հրաժարական է տվել, նրան փոխարինել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցնելուց առաջ Իրակլի Ղարիբաշվիլին գլխավորել է երկրի պաշտպանական գերատեսչությունը, իսկ երկրորդ անգամ վարչապետ նշանակվել է 2021 թ. փետրվարի 22-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Գիորգի Գախարիային:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ