Վիտամինային խառնուրդը, որ ներկայացնելու ենք ձեզ՝ բարելավում է առողջությունը, լցնում է էներգիայով, բարձրացնում է իմունիտետը, ապահովում է նյութերով, որոնք նպաստում են ուղեղի աշխատանքին, կարգավորում է նյութափոխանակությունը, բնականոն կարգավորում է քաշը:
Պատրաստելու համար վերցնում ենք՝
ծովաբոխկ (хрен) 100գ
կոճապղպեղ (имбир) 100գ
կիտրոն 3հ
մեղր 5ճ.գդ. կամ ըստ ցանկալի համի
դարչին 2ճ.գդ.
Մաքրում ենք ծովաբոխկը և կոճապղպեղը, անցկացնում քերիչով ու հզոր բլենդեռով հարում մինչև դառնա միասեռ մասսա: Այնուհետև կտրատում ենք կիտրոնը, հեռացնում ենք կորիզները և նորից հարում բլենդեռով, որ դառնա միատար մասսա: Այս երկու զանգվածները խառնում ենք իրար, վրան ավելացնում դարչին և մեղր: Մեղրը կարելի է ավելացնել ըստ համի, անկախ մեղրի քանակից խառնուրդը ունի կծու համ: Խառնուրդը լավ հարելոց հետո, որը կազմում է 700մլ, լցնում ենք ապակե տարայի մեջ և դնում սառնարան:
Խառնուրդից ընդունել օրը 2 անգամ 1թ.գդ. մեկ ամիս տևողությամբ: Քանի որ խառնուրդը տոնուսավորում է, ապա 2-րդ քանակը ընդունել քնելուց շատ առաջ:
Եթե ունեք ստամոքսի խիստ խնդիր, կամ որևէ բաղադրիչից ալերգիա, խառնուրդը մի օգտագործեք:
Եղեք առողջ։