Սեպտեմբերի 24-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ անձնակազմի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով ՊՆ խաղաղապահ բրիգադում սեպտեմբերի 23-ից 24-ն անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ:
- Պն ղեկավարն ՀՀ-ում ԿԽՄԿ ղեկավարը կարևորել են գերիների շուտափույթ վերադարձի հարցը
- Վարժանքներ՝ հրետանավորների մասնակցությամբ
«Բացազատվել է դաշտային հրամանատարական կետ, ստուգվել են հրամկազմի կառավարման, տարբեր իրավիճակներում արագ և ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցությունը կազմակերպելու հմտությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։