ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Էրեբունի օդանավակայանում վայրէջք է կատարել ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 3 Ил-76 ինքնաթիռ։
ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները տեղ են հասցրել 80-ից ավելի զինծառայողների, զրամեքենաներ և կապի միջոցներ։ Հայաստան է տեղափոխվել նաև ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարական կազմը։ Բացի դրանից՝ այսօր Լեռնային Ղարաբաղ է հասել ռուս խաղաղապահների տեղափոխող 5 ինքնաթիռ։ Ընդհանուր հաշվով Արցախ է ուղարկվել զինծառայողների և տեխնիկա տեղափոխող 20 ինքնաթիռ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության համար շփման գոտում տեղակայվում են ռուս խաղաղապահ զորքերը, որի կազմում լինելու է 1960 զինծառայող, 90 զրահատեխնիկա, 380 միավոր մեքենա և հատուկ տեխնիկա։ Խաղաղապահ ուժերի տեղափոխումը տեղի է ունենում Ուլյանովսկի օդանավակայանից Ил-76 ինքնաթիռներով։