Քիմ և Քորթնի Քարդաշյաններն ու դերասան Սիլվեստր Ստալոնեն հայտնվել են Կալիֆոռնիայում ջրի օգտագործման հետ կապված օրենքի խախտողների ցանկում։ Նահանգի կանոնները խախտում են նաև բասկետբոլիստ Դուեյն Ուեյդը և դերասան Քևին Հարթը։
Հայտնիները միասին սահմանը գերազանցել են 3 միլիոն լիտրով։ Ըստ օրենքի՝ այժմ հայտնիները պարտավոր են իրենց առանձնատներում ջրի օգտագործման սահմանափակիչներ տեղադրել, հայտնում է Daily Mail-ը:
Ջրի սպառման սահմանափակման մասին օրենքը Կալիֆոռնիայում մտցվել է վերջին 220 տարվա ամենալուրջ երաշտի պատճառով։ Իրավիճակն ազդում է ոչ միայն բնակչության, այլև արտադրության վրա։