Լիբերտադորեսի Գավաթի խաղարկության եզրափակչի պատասխան հանդիպումը «Ռիվեր Փլեյթի» և «Բոկա Խունիորսի» միջև չի կայանա Արգենտինայում:
Ինչպես հայտնում է BBC-ն, դեռևս հստակ որոշված չէ, թե որտեղ է կայանալու հանդիպումը: Նախատեսվում է այն անցկացնել դեկտեմբերի 8-ին կամ 9-ին:
CONMEBOL-ը ցանկանում է հանդիպման անցկացումը կազմակերպել «որքան հնարավոր է շուտ»: